00:00:00

ՀՀ ԶՈՒ-երը տեսնում են ամբողջ տիրույթը և պատրաստ են ջախջախել հակառակորդի օդային ու ցամաքային զորքերը. Հովհաննիսյան

14:46, 16 հուլիս 2020

Ընդհանուր առմամբ Ադրբեջանի օդային ակտիվությունը նվազել է առաջին օրերի համեմատությամբ, բայց ես վստահ եմ, որ բուն այս գործղությունները պլանավորելիս եւ իրականացնելիս, բնականաբար նորից կկիրառվեն այդ միջոցները: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: «Հայաստանի ԶՈՒ-երը դիտարկում են, տեսնում են օդային, ցամաքային տիրույթն ու պատրաստ են ջախջախել հակառակորդի օդային ու ցամաքային զորքերն ու զորախմբերը, եւ մենք այսօր առավոտյան փաստեցինք այդ ջախջախումը»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք հակառակորդը դիեր թողե՞լ է չեզոք գոտում, Հովհաննիսյանը նշեց՝ այո, շատ հավանական է, որ թողել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր