00:00:00

Մեզ մոտ եթե բիզնեսը 100 տոկոսով իմը չի, ուրեմն այն ընդհանրապես իմը չի. Փաշինյան

13:12, 16 հուլիս 2020

Հայաստանում բիզնես ընկալումը հետեւյալն է. եթե ես որեւէ ընկերության 100 տոկոսի սեփականատերն եմ, ուրեմն դա իմն է, իսկ եթե 100 տոկոս չի, 50 տոկոս է կամ ավելի քիչ, ուրեմն դա այնքան էլ իմը չի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կապիտալի շուկայի զարգացման ծրագրին, որն այսօր հաստատվեց կառավարության նիստում: «Մեր շենքերում մինչեւ դուռը ուրիշ տեսարան եւ ուրիշ վերաբերմունք է, իսկ դռնից ներս՝ ուրիշ տեսարան ու վերաբերմունք: Որովհետեւ դռնից ներս մենք 100 տոկոս բաժնետեր ենք, իսկ դռնից դուրս լրիվ չի մերը, ուրեմն ընդհանրապես մերը չի»,-ասաց նա: Փաշինյանը նկատեց, որ Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը միտված է նրան, որ ընկերությունները կարողանան բաժնետոմսեր թողարկելով միջոցներ ներգրավեն, նոր սեփականատերեր հայտնվեն, որոնք այդ ընկերության ամբողջական սեփականատերը չեն լինի, բայց նաեւ ռիսկն է կիսվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր