00:00:00

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք. դեպքերի ընդհանուր թիվը 156 է

15:22, 16 հուլիս 2020 Լեռնային Ղարաբաղ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երեք նոր դեպք. երկուսը նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից: Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 4 դեպք: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 156 մարդու մոտ, որից 128-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 65 քաղաքացի: COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 144 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 3319 փորձանմուշի հետազոտություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր