00:00:00

Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում

23:54, 15 հուլիս 2020

Ադրբեջանական լրատվականները շարունակում են կեղծ լուրեր տարածել։ Այսպես, կայքերից մեկը գրել է, թե ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ահաբեկված գրառում է արել, այնուհետև՝ հեռացրել այն։ Լրատվակայքի փոխանցմամբ՝ Շուշան Ստեփանյանը գրել է, իբր հայ հանրությանը տրամադրվող պաշտոնական տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Լուրը արժանահավատ դարձնելու համար՝ հոդվածին կցված է նշված հրապարակման լուսանկարը։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ նշված գրառումն արվել է Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջից, դրանում առկա տեղեկատվությունն ամբողջապես կեղծ է։ Կեղծիքը բացահայտելու համար բավական է միայն ուշադրություն դարձնել verified տարբերակիչի բացակայությանը, ինչպես նաև այն փաստին, որ լուսանկարն արվել է հենց էջը տնօրինողի կողմից, քանի որ հրապարակումը պահպանված է «միայն ինձ համար» (only me) տարբերակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր