00:00:00

Մաշա Մնջոյանը լքել է «Ավստրալիայի ձայնը» նախագիծը

02:00, 16 հուլիս 2020 Շոուբիզնես

Երիտասարդ երգչուհի, փայլուն վոկալիստ Մաշա Մնջոյանը իր անկեղծ և գեղեցիկ կատարումներով զարդարեց «Ավստրալիայի ձայնը» նախագիծը՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ փուլ: Մրցույթի կիսաեզրափակիչում Մաշան կատարեց Rain On Me երգը՝ արժանանալով ժյուրիի անդամների բարձր գնահատականին: Չնայած հրաշալի ելույթին՝ Մնջոյանը չանցավ եզրափակիչ փուլ: Երգչուհին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է, որ մրցույթին մասնակցությունն իր համար կարևոր և էական փորձ էր: Նա նշել է, որ ընկերասիրությունն ու սերը, որոնք եղել են մրցույթին մասնակցելու առաջին իսկ օրվանից, հավերժ կմնան իր սրտում: Մաշա Մնջոյանը շնորհակալություն է հայտնել մրցույթի կազմակերպիչներին, բոլոր մարդկանց և մասնագետներին, որոնք իրեն աջակցել են այդ օրերին, ժյուրիի անդամներին և, մասnավորապես իր մարզիչ Բոյ Ջորջին, որն իրեն սատարել է «Ավստրալիայի ձայնը» արկածի ընթացքում: Մրցույթի նախորդ փուլերում Մաշան ներկայացրել է Սելին Դիոնի All By Myself, Արետա Ֆրանկլինի Respect, Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing, Թինա Արենայի Chains ստեղծագործությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր