00:00:00

«Չնայած իմ հրահանգներին՝ ես արդյունք չտեսա նախարարից»․ Ալիևը քննադատել է Էլմար Մամեդյարովի աշխատանքը

03:42, 16 հուլիս 2020 Աշխարհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն է հայտնել երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքի հետ կապված: Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Կարծում եմ, որ մեր դիվանագիտական գործությունությունը կարող էր առավել արդյունավետ լինել: Բազմիցս ասել եմ, որ մեր դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի և ոչ թե պասիվ, պաշտպանվողական»,- ասել է Ալիևը կառավարության նիստի ժամանակ: Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն պետք է առավել արդյունավետ կատարի իր պարտականությունները, ինչպես նաև «հակառակորդներին ճիշտ փոխանցի Ադրբեջանի դիրքորոշումը»: «Չնայած իմ հրահանգներին, ես արդյունք չտեսա նախարարից: Ցավոք սրտի վերջերս մեր դիվանագիտությունը չի համապատասխանում մեր երկրի հաջող զարգացմանը»,- նշել է Ալիևը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր