00:00:00

Գյումրու Տուն-ինտերնատում 11 հոգի արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, ևս մեկը մահացել է

23:30, 15 հուլիս 2020

Գյումրու Տուն-ինտերնատից եւս մեկ շահառու է մահացել: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կարմիր խաչի» հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նունե Գրիգորյանը, որը նշեց, որ շահառուն չի մահացել կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով, քանի որ նրա թեստի երկրորդ պատասխանն արդեն եղել է բացասական, սակայն նա ունեցել է ուղեկցվող հիվանդություններ։ Նա ասաց, որ արդեն 11 շահառու դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մեկուսացվածներն իրենց լավ են զգում: Հիշեցնենք, որ խնամքի կենտրոնում կորոնավիրուսային հիվանդություն հաստատվել էր 56 շահառուի եւ 12 աշխատակցի մոտ. խնամքի կենտրոնում ընդհանուր մահերը դարձան 5-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր