00:00:00

Նման լոկալ միջադեպերի հավանականությունը բարձր է, բայց դրանք չեն վերածվի լայնամասշտաբ մարտական գործողությունների. Սեյրան Օհանյան

23:24, 15 հուլիս 2020

Ակնհայտ է, որ սադրանքն իրականացրել են ադրբեջանցիները՝ իրենց Զինված ուժերի միջոցով․ ՀՀ Զինված ուժերը մեր սահմանի ներսում դիրքերի բարելավման խնդիրներ են իրականացրել, իսկ հարձակողական որոշակի գործողություններ փորձել են իրականացրել ադրբեջանիցները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ոտնձգություններին՝ Հայաստանի սահմանի նկատմամբ: «Ակնհայտ է, որ ՀՀ Զինված ուժերը բանակային կորպուսի հրամանատարության և զորամասի հրամանատարի մակարդակով բարձր մակարդակով իրականացրել են իրենց առջև դրված խնդիրը»,-ասաց նա: Սեյրան Օհանյանը կարծում է, որ սադրանքների հիմք կարող են հանդիսանալ բանակցային գործընթացում ադրբեջանցիների կողմի՝ որոշակի արագության վերաբերյալ ակնկալիքները, իրենք էլ հայտարարում են, որ բանակցային գործընթացում արդյունքներ իրենք չեն տեսնում: Ըստ նրա՝ Ադրբեջանի ներքաղաքական խնդիրները ևս կարող են դրա վրա ազդել, քանի որ Ադրբեջանը քաղաքական, տնտեսական բավականին լուրջ խնդիրներ ունի: Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված աջակցությանը, Սեյրան Օհանյանը նշեց, որ գուցե իրենք իրենց առաջ խնդիր են դրել ազդելու մեր քաղաքական խնդիրների, հանրության վրա:  Նա կոչ արեց հետևել ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվությանը, քանի որ ամենաստույգը ՊՆ է հաղորդում: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր