00:00:00

ՀՀ ԶՈւ-ն խոշոր տրամաչափի հրետանային միջոց չի կիրառել, որեւէ խաղաղ բնակիչ կամ տուն չի թիրախավորվել. Արծրուն Հովհաննիսյան

22:27, 15 հուլիս 2020

Մենք օգտագործել ենք զինատեսակների մեծ տեսականի, իհարկե խոսքը չի գնում ամենամեծ տրամաչափի ամենահեռահար միջոցների մասին, դրա անհրաժեշտություն չի եղել, քանի որ կոնֆլիկտի ծավալները լոկալ են:  Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` շուտով կլրանա հրադադարի 24 ժամը, այն կարող է ունենալ թե ռազմական, թե այլ բաղադրիչներ: Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարությանը եւ հակադարձեց` ասելով, որ խոշոր տրամաչափի հրետանային միջոց չի կիրառվել, որեւէ խաղաղ բնակիչ կամ տուն չի թիրախավորվել, եւ այս առումով այդ հայտարարությունը կեղծիք է: Անդրադառնալով վիրավորների վիճակին` Հովհաննիսյանն ասաց, որ որեւէ փոփոխություն չկա, մեկի վիճակը շարունակում է մնալ ծանր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր