00:00:00

Ուզբեկստանը խիստ անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից

00:15, 16 հուլիս 2020 Աշխարհ

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետագա սրումը կարող է հանգեցնել բնակչության շրջանում զոհերի, խաթարել ԱՊՀ տարածքում կարեւոր տնտեսական կապերը, ասվում է Ուզբեկստանի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Ուզբեկստանը հունվարի 1-ից նախագահում է ԱՊՀ-ում։ «Ուզբեկստանի Հանրապետությունը ծայրահեղ անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից, որի հետեւանքով մարդկային զոհեր կան: Այս հատվածում իրավիճակի հետագա սրումը կարող է հանգեցնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի, ոչնչացնել ԱՊՀ տարածքում կարեւոր տնտեսական կապերն ու հաղորդակցությունները, վնաս հասցնել տարածաշրջանային անվտանգությանը»,- ասվում է հայտարարության մեջ: Գերատեսչությունում նշել են, որ Տաշքենդը հանդես է գալիս հօգուտ առավելագույն զսպվածության եւ կողմերին քաղաքական ու դիվանագիտական ​​բանակցությունների կոչ է անում՝ իրավիճակը կարգավորելու եւ ստեղծված պայմաններից դուրս գալու համար: «Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատեներին եւ մտերիմներին»,- նշվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր