00:00:00

Թրամփի եղբոր դուստրը կասկածի տակ է դրել հորեղբոր հոգեկան առողջությունը

21:18, 15 հուլիս 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եղբոր դուստրը՝ Մերի Թրամփը, իր նոր գրքում հանդես է եկել այն պնդմամբ, որ ԱՄՆ առաջնորդն ընտանիքի բացասական ազդեցության պատճառով զրկված է այլ մարդկանց կարեկցելու ունակությունից և տառապում է բազմաթիվ բարդույթներով, գրում է CBC-ը։
«Թրամփն ինքնահավանության ինը կլինիկական նշաններն ունի։ Դոնալդ Թրամփի պաթոլոգիաները համալիր բնույթ են կրում, իսկ նրա վարքը երբեմն այնքան անբացատրելի է, որ ճշգրիտ և կշռադատված ախտորոշում տալու համար կպահանջվի հոգեբանական և նեյրոֆիզիոլոգիական թեստերի մի ամբողջ շարք, որոնց նա երբեք չի համաձայնի»,- իր գրքում նշում է Մերի Թրամփը, որը կլինիկական հոգեբանության դոկտորական աստիճան ունի։ ԱՄՆ նախագահի եղբոր դուստրն ընդգծում է, որ Սպիտակ տան ղեկավարի ինքնասիրահարվածությունը թույլ չի տալիս նրան սթափ նայել իրերին և որոշումներ կայացնել՝ ելնելով ստեղծված իրավիճակից կամ առաջնորդվելով հստակ ռազմավարությամբ: Հայտնի է, որ ԱՄՆ նախագահի կրտսեր եղբայրը՝ Ռոբերտ Թրամփը, փորձում էր արգելել գրքի հրատարակումը։ Նյու Յորք նահանգի առաջին ատյանի դատարանի դատավորն ի սկզբանե բավարարել է նրա հայցը և ժամանակավորապես արգելել Մերի Թրամփի «Չափից շատ և երբեք բավարար չէ։ Ինչպես է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն» գրքի հրատարակումը: Սակայն այդ որոշումը բեկանել է վերաքննիչ դատարանը՝ հաշվի առնելով, որ Simon and Schuster հրատարակչությունն արդեն տպագրել և պատվիրատուներին է ուղարկել գրքի ավելի քան 600 հազար օրինակ: Գիրքն ընթերցողների դատին է հանձնվել հուլիսի 14-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր