00:00:00

Որոնք են 2020 թվականին ճանապարհորդությունների համար ամենավտանգավոր երկրները

16:05, 15 հուլիս 2020

2020 թվականին ճանապարհորդությունների համար ամենավտանգավոր երկրների թվում առաջին տեղում է հայտնվել Վենեսուելան: Այս մասին վկայում են Numbeo վերլուծական ծառայության տվյալները, որը համեմատում է աշխարհում հանցագործությունների վիճակագրությունը: Ամբողջական զեկույցը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում, փոխանցում է Lenta-ն: Այսպես՝ մասնագետների տեղեկություններով՝ Վենեսուելայում հանցավորության համաթիվը կազմում է 84,36, իսկ անվտանգության համաթիվը՝ 15,64: Հակավարկանիշի երկրորդ տեղում է Պապուա Նոր Գվինեան, որտեղ հանցավորության համաթիվը հավասար է գրեթե 80-ի, հաջորդում է Հարավային Աֆրիկան (77,3) եւ Աֆղանստանը (76,9): Ամենավտանգավոր երկրների թոփ 10-ում են հայտնվել Հոնդուրասը (76,6), Տրինիդադ եւ Տոբագոն (72,4), Բրազիլիան (68,3), Գայանան (68,1), Սալվադորը (67,8) եւ Սիրիան (67,4):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր