00:00:00

Հեռակա քվեարկելու այս հնարավորությունից պետք է օգտվեն միայն կորոնավիրուսով վարակված պատգամավորները. Արարատ Միրզոյան

13:30, 15 հուլիս 2020

Այս նախագծի նպատակը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ԱԺ աշխատանքը կաթվածահար չանելն է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին. ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով օրինագծին, որով հնարավորություն է տրվում հիվանդության պատճառով բացակայող պատգամավորներին մասնակցել քվեարկություններին ծրարով իրենց դիրքորոշումը ուղարկելով: Նա դիմեց նախագիծը ներկայացնող «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանին՝ նշելով. «Այս պայմաններում, ես կարծում եմ, որ ԱԺ կանոնակարգ օրենքում արվող փոփոխությունը պետք է առավելագույնս հստակ լինի, չարաշահումների տեղ չտա:Հավանաբար բառացի գրված լին, որ այս համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ դրության հիմքով  հայտարարված արտակարգ դրության ժամանակ պատկան մարմինների ցուցումով մեկուսացված վարակակիր պատգամավորի մասին է խոսքը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր