00:00:00

«200 ոստիկան Եղեգնուտում է. վիճակն անկանխատեսելի է». Այսեր Իսայան

11:25, 15 հուլիս 2020

Այս գիշեր ժամը երեքից ոստիկանության 200 հոգանոց խումբը մտել է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնք և փակել գյուղ մտնող գլխավոր ճանապարհը և համայնքապետարանի չորս կողմը, հանելով այնտեղ գտնվող գյուղացիների մեքենաները։ Այս պահին բնակիչները  դաշտերում գործը թողած հավաքվել է համայնքապետարանի դիմաց։  Նրանք իրենց որոշումը չեն փոխել և թե ինչ կլինի դեռ պարզ չէ։
Համայնքի բնակիչները հուսով են,  որ ոստիկանությունը ուժ չի կիրառի խաղաղ  հավաքի մասնակիցների նկատմամբ։
Համայնքի կողքին կանգնած է բացառապես օրենքի սահմաններում գործող իրավաբանական խումբ, որն ամեն ինչ անելու է ժողովրդի ձայնը համապատասխան մարմիններին
հասցնելու և խնդրին լուծում տալու համար։  Այս մասին «Նոյյան Տապան»-ին հայտնեց «Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական և տնտեսական զարգացման ՀԿ նախագահ  Այսեր Իսայանը։
Հիշեցնենք որ համայնքում  շարունակվում է նախկին գյուղապետի դեմ ցույցերը: Բնակիչները պահանջում են, որ նա չվերականգնվի իր պաշտոնում:
Մանրամասները՝  Այսեր Իսայանի ֆեյսբուքյան էջում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր