00:00:00

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական հատկացումների դադարեցման հարցը

11:04, 15 հուլիս 2020

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին ԱՄՆ պաշտպանական հատկացումների դադարեցման հարցը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): «Քանի որ Ադրբեջանը խստացնում է միջսահմանային հարձակումները, այս փոփոխությամբ Կոնգրեսին առաջարկվում է զսպել Ալիևի ագրեսիան»,- նշել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ «Երկուշաբթի տեղի է ունենալու այդ փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը, մենք խնդրում ենք մեր ընկերներին ու կողմնակիցներին դիմել իրենց ամերիկացի օրենսդիրներին՝ խնդրելով կողմ քվեարկել կոնգրեսականներ Բրեդ Շերմանի ու Ֆրենկ Փալոնեի առաջարկին»,- հավելել է Համբարյանը։ Կոնգրեսական Բրեդ Շերմանը ներկայացրել է Ազգային պաշտպանական ակտում (H.R. 6395) փոփոխություն կատարելու առաջարկ, որով 2021 թվականի ֆինանսական տարում պաշտպանական հոդվածներով ֆինանսական միջոցներ և ծառայություններ չեն տրամադրվի Ադրբեջանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր