00:00:00

Կորոնավիրուսի վարակման 515 նոր դեպք. կա 16 մահ. ապաքինվել է 619 մարդ

10:59, 15 հուլիս 2020

Հայաստանում հուլիսի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 515 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 15-ին հաստատվել է կորոնավիրուսի 33005 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 139220, վերջին մեկ օրում` 2418 նոր թեստավորում : Փաստացի այս պահին բուժվում է 10876 պացիենտ, նվազել  է` 120-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 21348 անձ` վերջին մեկ օրում 619 անձ: Ընդհանուր առմամբ, 592 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով): Արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 189 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր