00:00:00

Անվադողերը պահեստավորում ենք, որ կարիքի դեպքում ժամանակ չկորցնենք. Սոֆյա Հովսեփյան

10:25, 15 հուլիս 2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ ինչպես գիտեք մեր Ժորա Աբգարյան անվադողեր է հասցնում տարբեր ստորաբաժանումներ: Հիմա իրենց հավաքագրման տեղը այլևս լրացված է և պետք է տեղափոխվի, ինչը կկազմակերպվի, իսկ նոր հավաքատեղին է ՎԱՐԴԱՆԱՆՑ 30 հասցեն ՝ Ա. Շավարշյանի անվան թիվ 40 դպրոցի բակը: Խոսել եմ տնօրենի հետ, ով մեծ սիրով և պատրաստակամությամբ կընդունի անվադողերը, ինչպես նաև կկազմակերպեն հավաքը: Պահեստավորում ենք, որ կարիքի դեպքում ժամանակ չկորցնենք: Այնպես որ, աշխատանքի գնալուց ձեր տան հին անվադողերը իջեցրեք դպրոցի բակ»: Նշենք, որ Ժորա Աբգարյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի ավագ եղբայրն է (Լուսանկարում Ժորան՝ աջից):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր