00:00:00

Սահմանապահ Բերքաբեր տանող ճանապարհի ասֆալտապատման ավարտական աշխատանքները շարունակվում են. Պապիկյան

09:34, 15 հուլիս 2020

Սահմանապահ Բերքաբեր տանող ճանապարհի ասֆալտապատման ավարտական աշխատանքները շարունակվում են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Սահմանապահ Բերքաբեր Հեռավորությունը հակառակորդի դիրքերից` ընդամենը 500 մետր Զորակցությունս սահմանում սխրանքներ գործող մեր զինվորներին, սպայական ու հրամանատարական ողջ անձնակազմին: Չնայած վտանգին` Բերքաբերում ապրող ու արարող բնակիչները շարունակում են ամուր պահել սահմանի թիկունքը եւ բարձրացնել մեր զինվորների մարտական ոգին: Հ.Գ. Սահմանապահ Բերքաբեր տանող ճանապարհի ասֆալտապատման ավարտական աշխատանքները շարունակվում են նոր եռանդով»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր