00:00:00

Հայաստանի պետական շահերի դեմ նպատակաուղղված սադրանք․ «Լիդիան Արմենիա»

22:45, 14 հուլիս 2020

Ս.թ. հուլիսի 14-ին «Լիդիան Արմենիա»  ստացել է «Բնության մեջ կետերի նշահարման»  փորձագիտական ակտը, որը ևս մեկ անգամ հաստատում է «Լիդիան Արմենիայի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքներ ներխուժման փաստը: Այս մասին ասված է «Լիդիան Արմենիա» ընկերության ֆեյսբուքյան էջում։ «Լիդիանը» ակտի հիման վրա դիմել է ՀՀ ոստիկանություն՝ պահանջելով ՀՀ կառավարության 2007թ. 797-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում և կարգով վերացնել ընկերության օրինական տիրապետության տակ գտնվող տարածքներ ներխուժումը, այն է՝ ազատել ընկերության տարածքներն ապօրինի տեղակայված վագոն-տնակներից և այնտեղ գտնվող անձանցից: «Լիդիանի» իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանը այս առիթով մեկնաբանում է, - «Ավելի քան երկու տարի տևած ապօրինության հետևանքով ՀՀ-ն կորցրել է տասնյակ միլիոնավոր դոլարներ, հարյուրավոր մարդիկ արտագաղթել են, պետության միջազգային հեղինակությանը հասցվել է անդառնալի վնաս: Այսօր, երբ ավելի քան երբևէ պետությունը և սահմանին կանգնած հայ զինվորը կարիք ունի ամուր պետության և ամուր տնտեսության, ապօրինության իրականացումը և դրա հանդուրժումը հավասարազոր է Հայաստանի պետական շահերի դեմ նպատակաուղղված սադրանքի: Ակնկալում ենք պատկան մարմինների շուտափույթ արձագանքը և օրենքի սահմաններում համապատասխան գործողությունները», ասված է հաղորդագրությունում: «Լիդիան Արմենիան» հիշեցնում է, որ դեռևս 2019թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչական դատարանը ևս պարտավորեցրել էր ՀՀ ոստիկանությանը հեռացնել ներխուժած անձանց և նրանց գույքը «Լիդիան Արմենիայի»  տարածքից: է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ»   կատարելու մասին օրենքը, որով 2021-ի հունվարից նախատեսվում է գույքահարկի բարձրացում։ Որքան գույքի արժեքը բարձր է, սեփականատերը այնքան շատ գույքահարկ է վճարելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր