00:00:00

Կարծում եմ՝ եթե հանկարծ փորձեն նորից ինչ-որ ուղղությամբ լայնածավալ հարձակվել, պետք է նախահարձակ լինենք. Սասուն Միքայելյան

02:25, 15 հուլիս 2020 Քաղաքականություն

Հենց առաջին օրվանից համակգործակցում է Երկրապահ կամավորականների միությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ և պատրաստ սպասում ենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին: «Պետք է ամեն դեպքում զգոն լինենք, կարող է ուրիշ ուղղությամբ հարձակվեն: Երկրապահը միշտ պատրաստ է: Հրահանգ է եղել, որ մարզերում զգոն լինեն, սակայն պետք չէ ինչ-որ քայլերի գնալ՝ առանց նախարարության թույլտվության: Մենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցում ենք, սպասում ենք հրահանգների»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպիսին պետք է լինեն Հայաստանի գործողությունները, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Չգիտեմ ինչ քայլեր պետք է արվի, իրավիճակը ցույց կտա, բայց ամեն դեպքում, եթե հանկարծ փորձեն նորից ինչ-որ ուղղությամբ լայնածավալ հարձակվել, պետք է նախահարձակ լինենք, դա իմ անձնական կարծիքն է»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31