00:00:00

Ռուսաստանը եւ Բելառուսը կվերսկսեն օդային եւ երկաթուղային հաղորդակցությունը

01:45, 15 հուլիս 2020 Աշխարհ

Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ օդային եւ երկաթուղային հաղորդակցությունը, որը մարտի վերջին, կորոնավիրուսի վարակի տարածման հետ կապված, դադարեցվել էր ռուսական կողմից, կվերականգնվի առաջիկա օրերին: Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ այսօր Մոսկվայում կայացած բանակցությունների ավարտից հետո, հայտնում է ԲԵԼՏԱ-ն «Մենք բարձրացրեցինք այդ հարցը: Ռուսական կողմը իրավիճակը վերահսկում է ելնելով իր համաճարակաբանական պայմաններից: Ինչպես հասկացանք, ակնկալվում է, որ առաջիկա օրերին կվերականգնվի Բելառուսի Հանրապետության հետ տրանսպորտային հաղորդակցությունը»,- ասել է Ռոման Գոլովչենկոն: Պատասխանելով սահմանի բացման կոնկրետ ժամանակի մասին հստակեցնող հարցին՝ Բելառուսի վարչապետն ասել է. «Հստակ դեռ չեն ասում, խնդրում են սպասել պաշտոնական որոշմանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր