00:00:00

Զոհված զինծառայողներն առաջնագծում չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան

20:10, 14 հուլիս 2020

Տավուշում այսօր՝ հուլիսի 14-ին ադրբեջանական կրակից զոհված ժամկետային երկու զինծառայողներն առաջնագծում չեն եղել: Այս մասին տեղեկացնում է Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։ «Զոհված զինծառայողներն առաջնագծում չեն եղել, բայց քանի որ մարտական գործողություններ են ընթանում, այժմ բոլոր օղակները եւ բնագծերը մարտի մեջ են»,- ասաց Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ քիչ առաջ ՊՆ-ն հայտնեց, որ հակառակորդի կրակոցի հետեւանքով հայկական կողմն ունի եւս երկու զոհ. ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գեւորգի Գաբրիելյանը եւ կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթեւոսյանը: Նշենք, որ այսօր հակառակորդի կրակոցից մահացել են եւս 2 զինծառայողներ. մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը եւ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր