00:00:00

Որոշ մարդիկ լավ չեն հասկանում, որ պատերազմական իրավիճակ է եւ քաղաքական «յոթ քար» են խաղում. Սամվել Մարտիրոսյան

19:11, 14 հուլիս 2020

Հայաստանում միշտ էլ համախմբում է եղել այսպիսի պահերին, բայց նաեւ տարբերություն կա ապրիլյան դեպքերի հետ համեմատած: Այս մասին տեսակոնֆերանսի ժամանակ նշեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Ակնհայտ է, որ որոշ մարդիկ լավ չեն հասկանում, որ պատերազմական իրավիճակ է եւ քաղաքական ինչ-որ յոթ քար են խաղում: Իրենց թվում է, որ իրենք լուրջ քաղաքական գործիչներ են եւ ինչ-որ հայտարարություններ են անում: Այդ ամենը մի նքիչ ծիծաղելի է թվում, բայց ներքին հասարակական լարվածություն առաջացնում են»,-ասաց նա: Անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորման մասին պատկերացումներին, նա ընդգծեց, որ Ադրբեջանում խնդիրն այն է, որ բոլորը պետք է բառերի հերթականությամբ կրկնեն նույն բանը, իսկ հայերի մոտ ամեն ինչ խառն է. «Ինչ-որ հատված կա, որ մտածում է, որ պետք է Բաքվում թեյ խմենք, ու նեղվում է, որ բանակը արագ դա չի իրականացնում: Ինչ-որ հատված մտածում է՝ ոչ մի թիզ հող չպետք է զիջել, ինչ-որ հատված կարծում է, որ բոլորս մարդիկ ենք, ապրում ենք նույն մոլորակի վրա, եկեք խատուտիկներով իրար թշիկներին հարվածենք ու համարենք կոնֆլիկտը ավարտված ու եղբայրական ապրենք: Այս ամենի տակ չկա լուրջ որոշում, թե ինչ լուծում ենք ուզում ռեալ: Օրինակ, եթե դու ունես որոշում՝ չհանձնել տարածքները, ենթադրենք Կովսականը, այդ որոշումը չպետք է լինի զուտ քո էրոտիկ ֆանտազիաները, դու պետք է տանես այնտեղ մարդ բնակեցնես: Հիմա այնտեղ պետք է ապրեր 200 հազար մարդ, որ այդ հողերի մասին հարցը դուրս գար: Բայց եթե ասում ես, որ ոչ մի թիզ հող չենք հանձնելու, ու դա թողնում ես անապատ, որտեղ միայն զինծառայողներ են գտնվում, նշանակում է, որ դու չունես լուծում»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր