00:00:00

Այսօրվանից Երեւանի մետրոյի գնացքները կաշխատեն 8,5-9 րոպեն մեկ

17:18, 14 հուլիս 2020

Այսօրվանից մետրոպոլիտենի երթեւեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ, տեղեկացնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։ Հաշվի առնելով արտակարգ դրության ընթացքում Երեւանի մետրոպոլիտենի սակավ ուղեւորահոսքը՝ մետրոպոլիտենի Էլ․ հավաքակայանում իրականացվում են գնացքների արտահերթ տեխնիկական սպասարկում՝ ТО2 - ТО3 ծավալներով։ Մինչեւ տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միջեւ երթեւեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղեւորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար, եւ տեղեկացնում, որ արվում է ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ավարտվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր