00:00:00

Մահացած զինծառայողներից մեկը ուներ մեկ երեխա, մյուսն էլ պատրաստվում էր աշնանը ամուսնանալ

15:47, 14 հուլիս 2020

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը Լոռու մարզի Բազում համայնքից էր՝ ծնված 1989 թվականին։ Ամուսնացած էր ուներ մեկ երեխա։ Իսկ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից էր։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ 28 ամյա երիտասարդը պատրաստվում էր այս աշնանն ամուսնանալ։ Սոս Էլբակյանը Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանի եղբորորդին է։ Նրան ճանաչողները մեզ փոխանցեցին, որ պայմանագրային զինծառայողը գյուղում հարգված ու սիրված է եղել բոլորի կողմից։ Ապրում էր ծնողների հետ, քույրը նույն գյուղում էր ամուսնացել։ Սոս Էլբակյանն էլ պատրաստվում էր աշնանը ընտանիք կազմել։ Irakanum.am-ը ցավակցում է մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Մեզ հայտնի դարձավ, որ 28 ամյա պայմանագրային զինծառայողը ամուսնացած էր, ուներ երկու երեխա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր