00:00:00

ՀԱՊԿ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ վերականգնել հրադադարը

18:30, 14 հուլիս 2020 Աշխարհ

ՀԱՊԿ քարտուղարությունը կոչ է անում Բաքվին և Երևանին վերականգնել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: «ՀԱՊԿ քարտուղարությունը լուրջ մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, որը սկսվել է այս տարվա հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների միջև զինված բախումից հետո, ներառյալ՝ ծանր զենքի կիրառմամբ, որի հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել», - ասվում է հայտարարության մեջ: «Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերականգնել հրադադարը։ Ստեղծված իրավիճակը չի նպաստում իրադրության կարգավորմանը երկու հարևան երկրների սահմաններին, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ անդամ պետություն է: Այս իրավիճակը վկայում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին, որոնց հասել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով», - ընդգծել են ՀԱՊԿ-ում:
Ռազմաքաղաքական դաշինքը կողմերին կոչ է անում «անհապաղ վերականգնել հրադադարը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում»: «Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և ընկերներին ու մաղթում վիրավորներին արագ ապաքինում», - նշել են ՀԱՊԿ-ում: Կազմակերպությունն ուշադրություն է հրավիրել փաստի վրա, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարներն իրենց հայտարարություններում բազմիցս կոչ են արել հակամարտող կողմերին լուծում գտնել բացառապես խաղաղ միջոցներով և զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության սրումը կանխելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր