00:00:00

Զգուշանալու կոչ. հայերի էջերով կեղծ տեղեկություններ են տարածվում սահմանային իրավիճակի վերաբերյալ

17:52, 14 հուլիս 2020 Աշխարհ

Մի շարք հայկական անուն, ազգանուն ունեցող էջերով (ամենայն հավանականությամբ՝ հայերի էջեր, որ կոտրել են ադրբեջանցիները) կեղծ տեղեկություններ են տարածվում սահմանային իրավիճակի վերաբերյալ՝ տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից:
Գործակալությունը հիշեցնում է, որ սոցիալական ցանցերում, էլփոստով ստացած անծանոթ, տարօրինակ նամակներից պետք է զգուշանալ, չսեղմել այդպիսի նամակներում առկա հղումներին ու ֆայլերին, չհաղորդել անձնական ու այլ տվյալներ (մուտքանուն, գաղտնաբառ), սահմանային իրավիճակի վերաբերյալ տարածել միայն պաշտոնական հաղորդագրությունները։
Կից հղումով կարող եք ծանոթանալ ֆիշինգային հարձակումներից պաշտպանվելու մասին ավելի մանրամասն՝ https://tinyurl.com/y9pvzcop

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր