00:00:00

Վարակի 4 նոր դեպք Վրաստանում

15:40, 14 հուլիս 2020 Աշխարհ

Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 999-ի, ապաքինվել Է 13 մարդ: Այդ մասին հաղորդվում Է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում: «Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը 999 Է, ապաքինվել Է 870 մարդ, գրանցվել Է մահվան 15 դեպք»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Կարանտինի ռեժիմի մեջ Է 5001 մարդ, ստացիոնարներում հսկողության ներքո գտնվում Է 219 պացիենտ: Հուլիսի 13-ին առողջապահության նախարարությունում հայտնել են, որ ամսվա ընթացքում վարակման ավելի շատ դեպքերը հայտնաբերվել են այլ երկրներից ժամանած բեռնատարների վարորդների մոտ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 12,7 միլիոն դեպք, ավելի քան 566 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր