00:00:00

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի»

14:43, 14 հուլիս 2020 Աշխարհ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերյան օգտահաշվում անդրադարձել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին` իր աջակցությունը հայտնելով Ադրբեջանին: Չավուշօղլուն սոցկայքում հրապարակել է Թուրքիայի և Ադրբեջանի հիմները և գրել. «Մենք պատրաստ ենք զոհել մեր կյանքը հանուն Ադրբեջանի»:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր