00:00:00

Իրանի խորհրդարանի պատգամավորը մահացել է կորոնավիրուսի հետեւանքով

23:03, 13 հուլիս 2020 Աշխարհ

Իրանի խորհրդարանի պատգամավոր Իսա Ջաֆարին մահացել է կորոնավիրուսի հետեւանքով, հայտնել է Իրանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը: Փետրվարյան ընտրությունների արդյունքներով ժողովրդական ներկայացուցիչ ընտրված Ջաֆարին իր պարտականությունների կատարումը ստանձնել էր բոլորովին վերջերս՝ մայիսի վերջից, երբ 11-րդ գումարման խորհրդարանը պաշտոնապես սկսեց իր աշխատանքը: Ջաֆարին խորհրդարանի կազմում պլանավորման եւ բյուջեի կոմիտեի անդամ էր: Նա նախկինում էլ ուներ օրինաստեղծ գործունեության փորձ՝ 8-րդ գումարման խորհրդարանում (2008-2012 թվականներ): Պատգամավորի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բագեր  Գալիբաֆը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր