Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձի հետեւանքով զոհված զինծառայողների անունները։
Նրանք ժամկետային զինվորական ծառայության սերժանտ Դասիգով Վուգար Լյաթիֆ օղլին եւ ավագ զինվոր Մամեդով էլշադ Դյոնմեզ օղլին են։ Ավելի ուշ մահացել է նաեւ ծանր վիրավորում ստացած զինվոր Դաշդեմիրով Հայամ Մագոմեդ օղլին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնել է ադրբեջանական ԶՈՒ կողմից Տավուշի ուղղությամբ դիրքը գրավելու փորձի մասին՝ հրետանային կրակ բացելու միջոցով։