Telegram-ը խոստովանում է իր օգտատերերի տվյալների արտահոսքը, սակայն համացանցում հայտնված տվյալների բազայի առնվազն 60 տոկոսն այլեւս ակտուալ չէ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Telegram մեսենջերի մի քանի միլիոն օգտատերերի մասին տեղեկատվությունը հայտնվել է համացանցում: 900 մեգաբայթ ծավալով ֆայլում ունիկալ օգտատերերի իդենտիֆիկատորներ եւ հեռախոսահամարներ են պարունակվում, հաղորդվում է «Դուրովի կոդը» պորտալում: Պորտալի սքրինշոթերում երեւում է, որ ֆայլն ավելի քան 40 միլիոն գրառում է պարունակում: Պարբերականի խմբագրությունը ստուգել է ֆայլը եւ դրանում գտել է իր աշխատակիցների համարները:
Մեսենջերի մամուլի ծառայությունում հայտնել էին, որ այդպիսի տեղեկությունը հավաքվում է գրանցման ընթացքում կոնտակտները լրացնելու ներկառուցված գործառույթի միջոցով: Ըստ նրանց՝ դա տեղի է ունենում օգտատերերի գրանցման ընթացքում կոնտակտների լրացման միջոցով: Տվյալների ավելի քան 84 տոկոսը հավաքվել էր մինչեւ 2019-ի կեսը: Տվյալների բազայում էջերի գրեթե 70 տոկոսն օգտատերեր են Իրանից, 30 տոկոսը՝ Ռուսաստանից: