00:00:00

Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան

17:43, 15 հունվար 2025 Քաղաքականություն

«Հայաստանն իր խնդիրները պետք է լուծի իր ուժերով՝ միևնույն ժամանակ այդ խնդիրների լուծումները շերտավորելով ու բալանսավորելով»,- անդրադառնալով ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու հարցին՝ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Մենք պետք է ունենանք արտաքին քաղաքական աջակցություն, միջազգային լեգիտիմություն , պաշտպանունակ բանակ  և, իհարկե, ժողովրդավար երկիր, որը կենսունակ է լուծել իր խնդիրները։ Դուք կասկածի տակ եք դնում մեր դիրքորոշումը՝  չլինել ՀԱՊԿ հովհանու ներքո։ Ամեն օր ապացուցվում է, որ քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները  չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից»,-հավելեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր