00:00:00

Երբ, ինչու՞ մենք դարձանք անտարբեր դիմացինի նկատմամբ

20:17, 13 հունիս 2020 Բլոգ

Երկրում տևական ժամանակ է մղձավանջ է։ Ամիսներ շարունակ աշխարհում, Հայաստան աշխարհում կյանքը կանգ է առել։ Վաղուց արդեն առավոտները խաղաղ չեն։ Թշնամին միայն սահմանից այն կողմ չէ, որ խաթարում է հայի հանգիստն ու անդորրը։ Հիմա արդեն անտեսանելի թշնամու դեմ պայքար է, պայքար, որտեղ այլեւս հաղթանակը մերը չէ։ Հայաստանում կորոնավիրուսից մահացած առաջին քաղաքացու հետ մահացավ նաեւ հույսերը, որ լավ է լինելու։ Մեր առավոտները ամիսներ է, ինչ սկսվում է թվերը կարդալով։ Սկզբում գուցե դրանք վախ, սարսափ ու անորոշություն էին ներշնչում, հիմա ամենացավալին այն է, որ թվային այդ տվալները, որոնցից յուրաքանչյուրի տակ մարդկային կյանքեր են, մեզանից յուրաքանչյուրի համար դարձել է սոսկ վիճակագրություն։ Մենք կարդում ենք՝ Հայաստանում արձանագրվել է կորոնավարակի 500 դեպք, մահացել՝ մեկ տասնյակից ավել քաղաքացի․․ կարդում ու անցնում առօրյա կյանքին։ Անցնում, որովհետեւ ցավը մերը չէ, մեր հարազատի, մեր մի մասնիկի հետ չի կատարվել դեպքը։ Երբ, ինչու՞ մենք դարձանք անտարբեր դիմացինի նկատմամբ, ինչու մարդկային հարաբերությունները, կյանքն այսքան էժանացավ։ Մենք պետք է հարմարվենք ապրել կորոնավիրուսի հետ համատեղ։ Չէ հարմարվելն այս դեպքում սխալ է։ Մենք պետք է պայքարենք, մենք պետք է օգնենք բոլոր այն մարդկանց, ովքեր փետրվարից, մարտից ու մինչև այսօր ու դեռ երկար ժամանակ պայքարելու են։ Կան բժիշկներ, ովքեր ամիսներ է ինչ տուն չեն գնացել։ Ինչու՞ է մեզ թվում, թե միայն մենք գիտենք, ինչ է կարոտը։ Այո, հիմա թշնամին անտեսանելի է, բայց միայն արտաքուստ։ Այն ներսից սպանում է բոլորիս։ Մեր ժպիտներն այլեւս առաջվանը չեն, մենք մեր հարաբերություններում այլեւս նախկինը չենք։ Բայց եսասիրությունը նույնն է։ Ժամանակն է կանգ առնել, ժամանակն է պատասխանատու լինել դիմացինի նկատմամբ։ Անտարբերությունը մարդկային կորուստների է բերում, անդառնալի կորուստների։ ԿԱՆԽԵՆՔ ԱՅՆ․․․ ԿՐԵՆՔ ԴԻՄԱԿ, ՓՐԿԵՆՔ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԵՐ։ Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր