Հայ ժողովրդի պահանջատիրությունը չպետք է նահանջի, այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն՝ Հայոց Ցեղասպանության 111–րդ տարելիցի ոգեշնչման երեկոի իր ելույթում։
«Որքան էլ տարիները մեզ հեռացնեն 1915 թվականից, Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է ստվերվի հայ ժողովրդի հավքական գիտակցության մեջ։ Մենք պիտի շարունակենք հիշել մեր հայրերի ու մայրերի ջարդը, մահվան քարավանները, Դեր Զորի անապատների վրա չհուղարկավորված մեր նահատակներին, մեր մտավորականների սպանդը, մեր գյուղերի հրկիզումները։ Մենք պետք է հիշենք հայ ժողովրդի դեմ կատարված Ցեղասպանությունը։
Ես չեմ հավատում, որ մոլորակի վրա գեթ մեկ հայ կա, ում արյան հետ խառնված չէ, ում ինքնության հետ շաղախված չէ, գիտակցության մեջ ամրացված չէ Հայոց ցեղասպանությունը, այլապես դա ուրացում է հայ ինքնության»,-ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։