Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը շեշտում է՝ Փաշինյանը չի դատապարտում, որ ադրբեջանցիները ոչնչացնում են Ստեփանակերտի Մայր տաճարը, փոխարենը դատապարտում է, երբ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Երևանում այրում են Թուրքիայի դրոշը.
«Լռություն, երբ Ադրբեջանը ոչնչացնում է Ստեփանակերտի Մայր տաճարը։
Խիստ դատապարտում, երբ Երևանում այրվում է Թուրքիայի դրոշը։
Սա Նիկոլի սխալը չէ, այլ նրա ընտրությունն է։
Իսկ երբ լռում են թշնամու առաջ, բայց խոսում սեփական ժողովրդի դեմ, պարզ է չէ՞, թե ում չեն պաշտպանում»։