Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին՝ ապրիլի 23-ին, Երևանում մեկնարկեց ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո ։
Երթից առաջ մասնակիցները հայտարարեցին՝ չեն հրաժարվելու հայոց պահանջատիրությունից, չեն մոռանալու պատմական հայրենիքը, պատմությունը չեն ուրանալու։
Որպես դատապարտում՝ Թուրքիայի կողմից 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության, Ջահերով երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը։



