«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկան գրել է.
«Երկու օր է ստանում ենք բազմաթիվ ահազանգեր և հարցումներ՝ խմելու ջուրը կարելի՞ է արդյոք օգտագործել, թե դեռ անհրաժեշտ է սպասել։
Տեղեկացնում ենք, որ Բյուրեղավան համայնքի ջրի նմուշառումների լաբորատոր հետազոտությունների արդյունքները գնահատվել են դրական և համապատասխանում են սահմանված նորմերին։
Միաժամանակ, մեր բժիշկների կողմից առաջարկվում է՝ կանխարգելիչ նպատակներով, առաջիկա որոշ ժամանակահատվածում խմելու ջուրը օգտագործելուց առաջ՝ եռացնել։
Խնդրում ենք պահպանել նշված խորհուրդը՝ ձեր և ձեր ընտանիքների առողջության ապահովման համար»։