Նիկոլ Փաշինյանը շտապել է դատապարտել Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Երևանում Թուրքիայի դրոշն այրելու փաստը։
Խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ին Փաշինյանի դիրքորոշումն է փոխանցել՝ նշելով.
«Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է»։