Արարատի մարզի Սուրենավան գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի դասղեկը, որ աշակերտների հետ օրեր առաջ բացօթյա տարածքում խնջույքի է մասնակցել, ազատվել է աշխատանքից։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանը։
«Ես տեղյակ չեմ եղել, վարչապետի էջում նկարը հրապարակվելուց հետո ինձ զանգել են մարզպետարանից, այդ ժամանակ նոր իմացել եմ։ Դրանից հետո մարզպետարանում հանդիպում ենք ունեցել։ Ինձ խիստ նկատողություն է տրվել, ուսուցչուհին ազատվել աշխատանքից»,- ասաց նա։
Տնօրենը պատմեց, որ խնջույքը եղել է հունիսի 2-ին, կազմակերպել են աշակերտներն ու ծնողները եւ, չնայած դասղեկը հավանություն չի տվել այդ նախաձեռնությանը, բայց աշակերտների այն բազմաթիվ հորդորներից հետո, որ խնջույքը բացօթյա է եւ անվտանգ կլինի, ի վերջո համաձայնել է։