Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 5-ին խորհրդարանում ընդունել է կրթության, գիտության և մշակույթի նորանշանակ նախարար Լուսինե Ղարախանյանին:
Մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը իր և հանձնաժողովի բոլոր անդամների անունից, շնորհավորելով նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, պատրաստակամություն է հայտնել համագործակցել ոլորտների զարգացման հարցերում և անհրաժեշտության դեպքում՝ նպաստել օրենսդրական դաշտի բարելավմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ գիտության, կրթության և սպորտի նախարարը նշել է, որ ինքը ևս ակնկալում է մասնագիտական հանձնաժողովի հետ սերտ համագործակցություն և հիմնախնդիրների լուծման ուղղությամբ աջակցություն: Լուսինե Ղարախանյանը նաև ներկայացրել է նախարարության առաջիկա անելիքները՝ բնագիտական առարկաների ուսուցման, առցանց համակարգերի ներդնման վերաբերյալ: