00:00:00

Քանի որ վարչապետը հեռացրել է լուսանկարը եւ արել գրառում, ապա հարցին անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում. Թաթոյան

16:42, 05 հունիս 2020

Քանի որ ՀՀ վարչապետը հեռացրել է լուսանկարն իր էջից եւ արել պարզաբանող գրառում, ապա այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն այլեւս չեմ տեսնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարց գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո՝ անկախ նրանից արձագանքում եմ հրապարակային, թե ոչ: Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը՝ անկախ նրանից դեմքը փակ է, թե ոչ: Կոնկրետ դեպքի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ եթե տարածել եք, խնդրում եմ հեռացնել լուսանկարը եւ վիրավորական մեկնաբանություն պարունակող արտապատկերները։ Քանի որ ՀՀ վարչապետը հեռացրել է լուսանկարն իր էջից եւ արել պարզաբանող գրառում, ապա այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն այլեւս չեմ տեսնում: Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր