00:00:00

Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել, որոնք խախտում են մարդու անձնական կյանքի իրավունքը. Մարուքյան

16:21, 05 հունիս 2020

Երբ անձի դերը բարձրացվում է, իսկ ինստիտուտների դերը նվազեցվում, այդ ինստիտուտները նվաստացվում են: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետի կողմից սոցիալական ցանցում լուսանկարներ հրապարակելուն: «Փոխանակ ինստիտուտներն աշխատեն 80 օր, 80 օր հետո վարչապետի լուսանկարների հրապարակումներից հետո բանկերի հերթերը վերանում են: Բա էդքան օր էդ մարդիկ ի՞նչ էին անում: Մարզպետներն էդքան օր ի՞նչ բանի էին»,-ասաց Մարուքյանը: «Վարչապետը սկսել է անձամբ զբաղվել, բայց դրա արդյունքում նկարներ են հրապարակվել, որոնք, այո, խախտում են մարդու անձնական կյանքի իրավունքը, տվյալները: Մենք չենք կարող ասել, որ բոլորս մի ընտանիքից ենք, ոչինչ, որ նման լուսանկարներ են հրապարակվում: Չի կարելի նման բաներ անել: Ցանկացած ժողովրդավարական զարգացած երկրում դրա արդյունքում շատ խորը ճգնաժամ կարող էր առաջանալ ու իշխանությունը շատ մեծ խնդիր կարող էր ունենալ: Հայաստանում որևէ բան չի լինելու դրա արդյունքում: Հիմա մի նկարը հեռացրել է, բայց օգտատերերն արդեն տարածում են այդ աղջկա նկարը: Ժողովուրդ ջան, ինքը սխալը հասկացել է, գոնե դուք մի տարածեք»,-ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր