00:00:00

Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել

15:37, 05 հունիս 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցւթյամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության պետական գործիչ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»: Նշենք, որ հանձնաժողովի նախագահը ԱԳ նախարարն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր