00:00:00

ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում. Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Դավիթ Անանյանին

12:37, 05 հունիս 2020

Քանի որ այնպես ստացվեց, որ այս կատարողականը քննարկում ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում, քանի որ նա լքելու է այս պաշտոնը, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան այս ընթացքում կատարված աշխատանքի համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում: Հույս ունենք, որ բովանդակային փոփոխությունները, որ սկսվել են պարոն Անանյանի ղեկավարման շրջանում, ավելի կխորանան եւ ընդգրկուն կդառնան»,-նշեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր