00:00:00

Կորոնավիրուսից 33ամյա քաղաքացի է մահացել․ ոչ ոք ապահովագրված չէ․ Թորոսյան

21:20, 04 հունիս 2020

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ եւ ավելի լարվել և դրանից է բխում, որ ունենք ծանրաբեռնվածություն առողջապահական համակարգում։ Այս մասին պարետատան նիստից հետո կառավարական ամառանոցում հրավիրված ճեպազրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա հիշեցրեց, որ ՀՀ-ում 697 դեպք է արձանագրվել։ Այս պահին 418 հոգի ծանր վիճակում է, ևս 51-ը՝ ծահրահեղ ծանր ։ Նախարարն ասաց, որ կորոնավիրուսից մահացել է 33 ամյա քաղաքացի, ով ունեցել է քրոնիկական հիվանդություններ և մահվան պատճառը բարդացումն է եղել։ "Ոչ մեկ անկախ տարիքից, անկախ սեռից և կարգավիճակից ապահովագրված չէ կորոնավիրուսից",- ասաց Թորոսյանը, կոչ անելով պահպանել հակահամաճարակային կանոնները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր