00:00:00

Ո՞վ է փոխարինելու Անանյանին․ Մաշադյանը, թե՞ Ներսիսյանը

21:04, 04 հունիս 2020

Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Անանյանը գրառում էր կատարելով, տեղեկացնելով, որ շնորհակալություն է հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար։ Դավիթ Անանյանը որեւէ խոսք չի ասել աշխատանքից ազատման պատճառների մասին։ Արդյո՞ք Անանյանն է ցանկություն հայտնել հեռանալ, թե վարչապետն է այդ մասին ասել։ Հատկապես երկրորդ հանգամանքը խիստ կարեւոր է։ Եթե Անանյանը վարչապետին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, նույն վարչապետի հորդորով, ապա սա ինքնին ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահի պաշտոնում արդեն իսկ ունի իր թեկնածուն։ Խոսել այն մասին, որ Դավիթ Անանյանը ոլորտում նորեկ էր, եւ հասարակական դժգոհություն կար նրա անձի եւ ղեկավարած ոլորտի նկատմամբ այդպես չէ։ Այսօր վարչապետը ֆեյսբուքյան իր էջում Արևմտյան մաքսատան հերթերի լուսանկար էր հրապարակել, կից գրելով , որ այս անպատասխանատվությունն անհետևանք չի մնա։ Այս հանգամանքը կարող էր լինել առիթ, բայց ոչ հիմնավոր պատճառ Անանյանին հեռացնելու, հատկապես, որ նույն տրամաբանությամբ գրեթե բոլոր ոլորտների ղեկավարները պետք է աշխատանքից ազատվեին, թերեւս Արսեն Թորոսյանի գլխավորությամբ։ Նիկոլ Փաշինյանը, ով պարբերաբար հայտարարում է, որ իր կառավարությունը բաց ու թափանցիկ է աշխատում, և որ իրենք հաշվետու են ՀՀ հպարտ քաղաքացիների առաջ, պարտավոր է հասարակությանը ներկայացնել պարզաբանումներ, համաձայն, որի տեղի է ունեցել այս պաշտոնանկությունը։ Հիմա այն մասին, թե ով կարող է փոխարինել Անանյանին՝ ՊԵԿ նախագահի պաշտոնում։ Սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվում է ՊԵԿ նախագահ (վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հաստատել ազատման դիմումը) Դավիթ Անանյանի տեղակալներից Շուշանիկ Ներսիսյանի անունը։ Մամուլում բազմաթիվ տեղեկություններ կան այն մասին, որ Ներսիսյանը վայելում է օրվա իշխանությունների համակրանքը եւ վերջինս էլ ՊԵԿ-ում զգում է իրեն այնպես, ինչպես ձուկը ջրում։ Սակայն ՊԵԿ-ում կա մեկ այլ հիմնական խաղացող։ Խոսքը Անանյանի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի մասին է։ Նա վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի խորթ մորաքրոջ տղան է։ Թե ում դիրքերն են առավել ամուր ՊԵԿ-ում և որ ամենակարևորն է ում նախապատվություն կտա Նիկոլ Փաշինյանը պարզ կդառնա կարճ ժամանակում։ ՊԵԿ ոլորտը դժվար երկար ժամանակ առանց ղեկավարի մնա։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր