Պաշտոնից ազատման դիմում է գրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Դավիթ Անանյանը փաստորեն դառնում է կորոնավիրուսային Հայաստանի առաջին քաղաքական «զոհը», իհարկե պայմանականորեն: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչի համար է հեռանում Անանյանը: Նա ինքն է դիմում գրել որեւէ պատճառո՞վ, թե՞ վարչապետ Փաշինյանն է հորդորել գրել դիմումը:
Այսպես թե այնպես, Անանյանի հեռացումը նշանակալի իրադարձություն է, այն պարզ պատճառով, որ նա զբաղեցնում էր կարեւորագույն պաշտոն՝ ՊԵԿ նախագահի: Իսկ հարկային ու մաքսային կառույցը Հայաստանում ունի էական նշանակություն ոչ միայն զուտ ֆիսկալ, կամ բիզնես միջավայրային, այլ նաեւ քաղաքական իմաստով, չնայած թավշյա հեղափոխության հանգամանքին: