00:00:00

Ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել․Արշակյան

14:47, 04 հունիս 2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը արձագանքել է ԶԼՄ-ներում հրապարակված այն տեղեկությանը, որ իրեն զինված քաղաքացի է ուղեկցում։ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի՛ հայրենակիցներ, Ցանկանում եմ տեղեկացնել, որ ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել։ Տարբեր տրամաչափի զենքերի միջոցով սեփական քաղաքացիներին, սեփական ժողովրդին լռեցնող մարդկանց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներն իրականում տարածել են Հայփոստի «Հատուկ միջոցների փոխադրման ծառայության» աշխատակցի նկարը, որն իմ այցի պահին գտնվում էր փոստի տվյալ տեղամասում։ Բոլորին լավ օր եմ մաղթում, պահպանեք անվտանգության կանոնները և առողջ եղեք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր