Դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր 2020թ-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝
? հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
? հանրային սննդի ծառայություններ.
? զբոսաշրջային ծառայություններ.
? վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ.
? մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն.
? ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ).
? նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
? սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
? զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.
? հագուստի արտադրություն.
? կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն.
? կահույքի արտադրություն.
? թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում.
? ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում.
? օդային տրանսպորտի գործունեություն.
? կինոթատրոնների գործունեություն.
? լուսանկարչության բնագավառում գործունեություն.
? ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
? կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
? ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
? լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունների մատուցում.
? պոլիգրաֆիական գործունեություն (տպագրության ծառայություն).
? առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ:
⚠️ Բացառություն են այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլային խմիչք:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ։
?Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68․000 դրամը, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի 50%-ը, բայց ոչ պակաս, քան 68.000 դրամը և ոչ ավել, քան 136.000 դրամը։
?Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68.000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։
?Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136.000 դրամը։
Օրինակ 1 Վերընշված ոլորտի վարձու աշխատողի առձեռն աշխատավարձը կազմել է հունվար ամսին 100.000 դրամ, փետրվար ամսին՝ 110.000 դրամ: Քանի որ միջին աշխատավարձը՝ 105.000 դրամը գերազանցում է նվազագույն աշխատավարձի գումարը, իսկ միջին աշխատավարձի 50%-ը` 52.500 դրամը՝ ոչ, ապա աջակցության չափը կկազմի 68.000 դրամ:
Օրինակ 2 Վարձու աշխատողի առձեռն աշխատավարձը կազմել է հունվար ամսին 200.000 դրամ, փետրվար ամսին՝ 200.000 դրամ: Միջին աշխատավարձի 50%-ը կկազմի 100.000 դրամ և նա կստանա հենց այդ չափով՝ 100.000 դրամ աջակցություն:
Օրինակ 3 Վարձու աշխատողի առձեռն աշխատավարձը կազմել է հունվար ամսին 10.000 դրամ, փետրվար ամսին՝ 40.000 դրամ: Քանի որ միջին աշխատավարձը՝ 25.000 դրամը,չի գերազանցում նվազագույն աշխատավարձի գումարը, ապա աջակցության չափը կկազմի 25.000 դրամ:
Օրինակ 4 Անհատ ձեռնարկատիրոջ 2019թ-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը կազմել է 500.000 դրամ, աջակցության չափը կկազմի դրա 10%-ի չափով՝ 50.000 դրամ: